ԱՄՆ-ն չի ոչնչացրել Իրանի միջուկային ծրագիրը. CNN
Աշխարհ
ԱՄՆ-ի հարվածներն իրանական երեք միջուկային օբյեկտներին չեն ոչնչացրել Իրանի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները և, ըստ ամերիկյան հետախուզության, միայն մի քանի ամսով «հետ են մղել» դրա զարգացումը։ Հայտնել Է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ ՊՆ հետախուզական վարչության զեկույցը:
Ըստ երեք աղբյուրների տվյալների՝ միջուկային նյութն ու սարքավորումները ընդհանուր առմամբ «ողջ են մնացել»՝ վնասվել են հիմնականում վերգետնյա շինություններն ու էներգետիկ ենթակառուցվածքները Ֆորդոյի, Նաթանզի և Սպահանի օբյեկտներում:
Ամերիկացի զինվորականները հայտարարել են, որ գործողությունն անցել է ըստ պլանի, սակայն վերլուծաբանները նշում են, որ ծրագրի առանցքային տարրերը չեն ոչնչացվել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)