Սպիտակ տունը «սուտ» է որակել Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու ձախողման մասին տեղեկությունները
Աշխարհ
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը X սոցիալական ցանցում գրել է, որ այն պնդումնները, թե ԱՄՆ-ի կողմից Իրանին ուղղված հարվածները չեն ոչնչացրել Իսլամական Հանրապետության միջուկային ծրագիրը, կեղծ են։
«Այս ենթադրյալ «գնահատականը» լիովին կեղծ է և CNN-ին է փոխանցվել հետախուզական համայնքի անանուն, ցածր մակարդակի անհաջողակ անձի կողմից», - գրել է նա։
Լևիթի խոսքով՝ այս պնդումները փորձ են՝ նվաստացնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և վարկաբեկելու կործանիչների օդաչուներին, ովքեր «հիանալի աշխատանք են կատարել Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու գործում»։
Ավելի վաղ CNN-ը հաղորդել էր, որ ԱՄՆ-ի հարվածները չեն ոչնչացրել Իրանի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)