ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում համատեղ լուսանկարվելու համար Զելենսկուն Թրամփից հեռու են կանգնեցրել
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի լուսանկարահանման ժամանակ տարբեր անկյուններում են եղել։ Այս մասին հայտնել է Washington Post-ը։
Նշվում է, որ Թրամփը առաջին շարքում գրեթե կենտրոնում է կանգնած, մինչդեռ Զելենսկին երկրորդ շարքում շատ ավելի դեպի աջ է կանգնած։
Գագաթնաժողովը ընթանում է հունիսի 24-25-ը՝ Հաագայում։ Քննարկման թեմաներն են զսպումը և պաշտպանությունը։ Հանդիպման հիմնական նպատակն է խրախուսել դաշինքի անդամ պետություններին իրենց համակցված բյուջետային ներդրումները հասցնել իրենց ՀՆԱ-ի 5%-ին, որից 3,5%-ը կուղղվի ուղղակի ռազմական ֆինանսավորմանը, իսկ 1,5%-ը՝ օժանդակ ֆինանսավորմանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)