Հունգարիան, ԱՄՆ-ն, Սլովակիան և Թուրքիան չեն ցանկանում Զելենսկուն տեսնել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում․ Օրբան
Աշխարհ
Հունգարիան, ԱՄՆ-ն, Սլովակիան և Թուրքիան չեն ցանկանում տեսնել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, ուստի նրան չեն հրավիրել աշխատանքային հանդիպումների: Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Դիվանագիտության մեջ կարևորը ոչ թե այն է, թե որտեղ կաս, այլ այն, թե որտեղ չկաս: Ամերիկացիները, թուրքերը, սլովակները և մենք հստակորեն հայտարարել ենք, որ չենք ցանկանում նույն սեղանի շուրջ նստել պարոն Զելենսկիի հետ, երբ խոսքը վերաբերում է ՆԱՏՕ-ին», - ասել է նա։
Նախորդ օրը Զելենսկին Sky News-ին տված հարցազրույցում ասել էր, որ Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումը կարող է շեղել Արևմտյան երկրների ուշադրությունը Ուկրաինայում ստեղծված իրավիճակից: Նա նշել է, որ դա արդեն արտացոլվում է աջակցության մակարդակում, մասնավորապես՝ Միացյալ Նահանգների կողմից, և մտահոգություն է հայտնել ռազմական օգնության հնարավոր կրճատման վերաբերյալ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)