Տրիումֆ Թրամփի համար, ձախողում՝ Ուկրաինայի. ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում բոլորը լարված են
Աշխարհ
Հաագայում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում (հունիսի 24-25) ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստիպում է դաշնակիցներին լուրջ լարվել, գրում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։ Թրամփը ցանկանում է հանդիպման հիմնական թեման դարձնել իր քաղաքական ձեռքբերումները՝ ներառյալ Իրանի դեմ հարվածները և Թեհրանի ու Թել Ավիվի միջև հրադադարի ապահովումը։
Դաշնակից երկրները մտադիր էին ուշադրության կենտրոնում պահել պաշտպանական ծախսերի ավելացման հարցը, ինչը վաղուց է պահանջում ամերիկյան առաջնորդը։ Սակայն, ըստ Սպիտակ տան աղբյուրների, Թրամփը հանդիպման ընթացքը փորձում է ուղղել դեպի իր արտաքին քաղաքականության հաղթաթղթերը։
Այս ֆոնին Ուկրաինայի թեման այս անգամ հետին պլան է մղվել։ Politico-ն նյութը բնութագրել է որպես «տրիումֆ Թրամփի համար և ձախողում՝ Ուկրաինայի»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)