15 ժամ օդում. Ուղևորներին վերադարձրել են մեկնման օդանավակայան
Աշխարհ
Ավիաընկերություն Qantas Airlines-ի ուղևորներն ավելի քան 15 ժամ օդում անցկացնելուց հետո վերադարձվել են մեկնման՝ Ավստրալիայի Պերտ քաղաքի օդանավակայան։ Ինչպես հաղորդում է The New York Times-ը, ինքնաթիռը պետք է մեկներ Փարիզ, սակայն Մերձավոր Արևելքում ծագած անկարգությունների պատճառով Արևաբիս ծովի երկնքում ստիպված եղել է հետ դառնալ։
Ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ օդաչուները նման որոշում են կայացրել՝ տվյալ տարածաշրջանի օդային տարածքի փակման հետևանքով։ Նույն ավիաընկերության մեկ այլ ինքնաթիռ, որը ուղևորվում էր Պերտից Լոնդոն, հարկադիր վայրէջք է կատարել Սինգապուրում։
Ավելի վաղ Ռուսաստանի քաղաքացիական ավիացիայի ծառայությունը նոր ցուցումներ էր տվել ռուսական ավիաընկերություններին՝ արգելելով մինչև հունիսի 26-ը թռիչքներ իրականացնել Իսրայելի, Հորդանանի, Իրաքի, Իրանի և Քաթարի օդային տարածքներով։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)