Իրավիճակը ամբողջովին դուրս է եկել վերահսկողությունից․ Թրամփ
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարների հետ փակ հանդիպման ժամանակ կարծիք է հայտնել, որ իրավիճակն Ուկրաինայում դուրս է եկել վերահսկողությունից, ինչի կապակցությամբ անհրաժեշտ է ակտիվ գործողություններ ձեռնարկել: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Չնայած Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպման խանդավառության ակնհայտ բացակայությանը, Թրամփը դաշինքի առաջնորդների հետ փակ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ անհրաժեշտ է ինչ-որ բան անել Ուկրաինայի հետ, քանի որ իրավիճակը ամբողջովին դուրս է եկել վերահսկողությունից», - գործակալությանը հայտնել Է զրուցակիցը անանունության իրավունքով:
Ընդ որում, նա չի հստակեցրել՝ ինչ նկատի ուներ Սպիտակ տան ղեկավարը «ակտիվ գործողություններ» ասելով, սակայն ամերիկյան առաջնորդի խոսքերը գնահատել է որպես «Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործում ավելի ակտիվ ներգրավվելու ԱՄՆ պատրաստակամության դրական նշան»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)