24 ժամվա ընթացքում Գազայում զոհվել է 39 և վիրավորվել 317 մարդ
Աշխարհ
Իսրայեական ուժերը շարունակում են Գազայի հատվածի բնակելի թաղամասերի և օգնության կենտրոնների ռմբակոծությունը, որի հետևանքով, Գազայի առողջապահության նախարարության տեղեկացմամբ, վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է 39 և վիրավորվել 317 մարդ։ Այս մասին հայտնում է պաղեստինյան WAFA գործակալությունը։
Ջենինի ճամբարի լրատվական գրասենյակը հայտնել է, որ իսրայելական ուժերը ճամբարում լիովին ոչնչացրել են 600 տուն և պատճառ հանդիսացել մոտ 22 000 բնակչի հարկադիր տեղահանման:
Al Jazeera-ի փոխանցմամբ՝ Իսրայելի բանակը հունիսի 22-ին հայտարարել է երեք գերիների աճյունների հայտնաբերման մասին, որոնք Գազայի հատվածում պահվում էին 2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակումից ի վեր։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)