Թրամփը պարզաբանել է Զելենսկու հետ ունեցած զրույցի մանրամասները
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ չի քննարկել Ուկրաինայում հրադադարի թեման։ Այս մասին նա հայտնել է Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում կայացած մամուլի ասուլիսում, հաղորդում է The Washington Post-ը։
«Մենք Զելենսկու հետ մեր հանդիպման ժամանակ Ուկրաինայում հրադադար չենք քննարկել», — ընդգծել է Թրամփը։ Նա նաև նշել է, որ ուկրաինական ճգնաժամը անհրաժեշտ է լուծել հնարավորինս արագ և պատրաստվում է այդ հարցով զրուցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն ժամկետներ չի նշել։
Ավելի վաղ Զելենսկին հայտնել էր, որ Թրամփի հետ հանդիպման ժամանակ քննարկել են Ուկրաինայում հնարավոր հրադադարն ու կայուն խաղաղության հաստատումը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)