Սոչիում կբացվի փղերով այգի՝ ռեստորանով և սպա գոտիով
Ռուսաստան
Սոչիի Ադլերի շրջանում շուտով կբացվի եզակի փղերի այգի։ Ինչպես գրում է Российская газета-ն, այգին տեղակայված է Սոցիալիզմ գյուղում, 27 հեկտար տարածքով։ Տարածքում արդեն կառուցվել է մեծ տաղավար՝ գիշերակացի և հանգստի համար, երկու ջրամբար, ինչպես նաև հարակից անտառ՝ ալքե, ֆեյխոա, խաղողի և բանանի ծառերով։
Այգուն կմիանա նաև ռեստորան՝ զբոսնող փղերի տեսարանով, սպա գոտի և գլեմփինգ տարածք՝ զբոսաշրջիկների համար, գրում, է Лента.ру-ն։
Նախագիծը նախատեսվում է բացել առաջիկայում՝ Սոչիի զբոսաշրջային ենթակառուցվածքները նոր մակարդակի հասցնելու նպատակով։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան