Հունգարիան մտադիր չէ իր փողերն ուղարկել Կիևին․ Սիյարտո
Աշխարհ
Եվրամիությունը 2025 թվականին Ուկրաինային արդեն գրեթե 25 միլիարդ եվրո է հատկացրել, բայց նա ավելի շատ է պահանջում. Հունգարիան մտադիր չէ իր փողերն ուղարկել Կիևին: Ինչպես տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն։
«Միայն այս տարի Եվրամիությունն Ուկրաինային որպես աջակցություն հատկացրել է 10 հազար միլիարդ ֆորինտ (մոտավորապես 24,8 միլիարդ եվրո): Եվ այսօր ասվել է, որ սա բավարար չէ, շատ ավելին է հարկավոր», – հունգարացի լրագրողներին ասել է Սիյարտոն՝ ամփոփելով ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Ելույթը հեռարձակել է M1 հեռուստաալիքը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)