Իոսիֆ Պրիղոժինը պատրաստ է ֆինանսավորել Լենինի հուղարկավորությունը
Ռուսաստան
Ռուս հայտնի պրոդյուսեր Իոսիֆ Պրիղոժինը հայտարարել է, որ պատրաստ է ներդրում անել Վլադիմիր Լենինի մարմնի հուղարկավորության կազմակերպման համար։ «Պետք է վաղուց մարմինը հողին հանձնված լիներ։ Պատրաստ եմ գումար հատկացնել։ Ճիշտ չէ, որ այս օրերին նման բան դեռ պահպանվում է», — ասել է նա Абзац պորտալի հետ զրույցում։
Պրիղոժինը նշել է, որ ըստ ուղղափառ հավատքի, մարմինը պետք է հողին հանձնվի՝ որպես հարգանքի և հիշատակի նշան։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ մշակույթի նախարարությունը 20 միլիոն ռուբլի է նախատեսել Լենինի դամբարանի վերանորոգման համար։ Պրոդյուսերը ընդգծել է, որ «21-րդ դարում նման բան չպետք է գոյություն ունենար»։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան