«ՄեգաՖոն»-ում գործարկվել է հեռախոսազանգերի ձայնագրման ֆունկցիա
Ռուսաստան
Ռուսական «ՄեգաՖոն» օպերատորը հայտարարել է, որ իր բաժանորդներն այժմ կարող են ձայնագրել մուտքային և ելքային զանգերը՝ հնարավորությամբ դրանք հետագայում լսելու կամ բեռնելու սմարթֆոնի վրա։ Ֆունկցիան ակտիվացվում է «Եվա+» բաժնում, որտեղ կարելի է նաև միացնել զրուցակցին ձայնագրման մասին նախազգուշացնելու տարբերակը։
Ձայնագրությունները պահվում են բացառապես «ՄեգաՖոն»-ի հավելվածում և հասանելի են միայն տվյալ բաժանորդին։ «Եվա+» պահպանման տարածքը մինչև 1 ԳԲ է, ինչը համարժեք է ավելի քան 35 ժամ ձայնագրությունների։ Ավելի քան 90 օրվա կամ 1 ԳԲ-ից ավելի ծավալի դեպքում հին ձայնագրությունները ավտոմատ կերպով ջնջվում են։
Ընկերության խոսքով՝ նոր ֆունկցիան օգտակար կլինի հաճախ հեռախոսային շփում ունեցող մարդկանց համար, երբ կարևոր ինֆորմացիան հնարավոր չէ անմիջապես գրի առնել։ Հիշեցնենք՝ «Եվա» ձայնային օգնականը գործարկվել էր դեռևս 2021 թվականին, և ներկայում այն օգտագործում է ավելի քան 11 միլիոն բաժանորդ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան