Կանադայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը ԵՄ-ին միանալու ծրագրեր չունի
Աշխարհ
Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ երկիրը Եվրամիությանը միանալու ծրագրեր չունի։ Նա դա արել է ի պատասխան լրագրողի, որը Քարնիին հիշեցրել էր, որ վարչապետը Կանադան անվանել է «ամենաեվրոպականը» ոչ եվրոպական երկրներից։ Նրա խոսքերը հաղորդել է CBC News-ը։
«Կարճ պատասխանն է՝ ոչ, մենք չենք պլանավորում այդ ճանապարհով գնալ։ Բայց ձեր ասածներից շատերը համահունչ են ինձ։ Այն փաստը, որ Կանադան ոչ եվրոպական երկրներից ամենաեվրոպականն է, ավելի քիչ կապ ունի իր պատմական ծագման հետ, քան իր արժեքային համակարգի՝ ազատության, ժողովրդավարության, համերաշխության հետ», - ասաց Քարնին Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում։
Նա նաև նշել է, որ Կանադան ձգտում է ավելի սերտ գործընկերության ԵՄ-ի հետ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)