Ռուսաստանի տարածքում խոցվել է ուկրաինական 18 անօդաչու թռչող սարք
Ռուսաստան
Հակաօդային պաշտպանության համակարգերը երեք երեկոյան ժամերին Ռուսաստանի հինգ շրջանների վրայով որսացել և ոչնչացրել են ուկրաինական 18 անօդաչու թռչող սարք, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Մոսկվայի ժամանակով ժամը 17:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 18 անօդաչու թռչող սարք՝ յոթ ԱԹՍ Բրյանսկի մարզի տարածքում , չորս ԱԹՍ Ուլյանովսկի մարզի տարածքում, երեք ԱԹՍ Վորոնեժի մարզի տարածքում և երկուական ԱԹՍ Կուրսկի և Սարատովի մարզերի տարածքում», - ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)