«Ուիգմոր» բժշկական կենտրոն տեղափոխված 8-ամյա տղան մահացել է Արտակարգ իրավիճակ՝ Արարատյան փողոցի շենքերից մեկում. Բնակիչները տարհանվել են ԻՀՊԿ. Իրանի տնտեսական շրջափակումը ԱՄՆ-ի համար ավելի թանկ է արժենում, քան Թեհրանի համար Սեպտեմբերի 15-ից դպրոցականների գրաֆիկը փոխվում է․ մանրամասներ Մնում է պահանջել, որ արևը չշողա․ Զախարովան Ռուսաստանի դեմ ներկայացվող պահանջի մասին Սարդարապատում 42-ամյա վարորդը «Ford Fusion»-ով մահացու վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող 87-ամյա հետիոտնի Հայկոն հրաժեշտ է տալիս բեմին Պենտագոնի ղեկավարը Իրանին սպառնացել է ոչնչացնել նրա նավթային նավատորմը Պուտինի նոր որոշումը․ ՌԴ-ն այս երկրի հետ սահմանային նոր ռեժիմ է պատրաստում․ մանրամասներ Սոնա Եսայանն ու Գրիգը սպասում են իրենց առաջնեկին Ռուսաստանի օդային տարածքը վտանգի տակ է․ խոշոր ավիաընկերությունները չեղարկում են չվերթները Սեպտեմբերի 6-ից ԵՄ սահմաններին փոխվում են մուտքի կանոնները 

«Հայրենասեր էր, հոգատար հայր և ամուսին». լեյտենանտ Գարիկ Բադեյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Արտանիշում. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Սովորում էի Վարդենիսի ինստիտուտում։ Գարիկն ինձ տեսել էր, հավանել։ Երկու տարի շփվելուց հետո 2015 թվականի հոկտեմբերին նշանադրվեցինք։ Նույն թվականի նոյեմբերի 30-ին մեր հարսանիքն էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Շուշանը՝ Գարիկի կինը։

Ամուսնու մասին խոսելիս Շուշանը շեշտում է նրա հավատարմությունը, չափից դուրս անկեղծությունը բոլորի հետ։ «Չէր սիրում մարդու հետևից խոսել, բամբասել։ Միշտ ասում էր՝ մարդուն բան ունես ասելու, հենց իրեն ասա, որ նա էլ իր սխալը հասկանա։ Նվիրվում էր մարդուն իր ամբողջ սրտով ու հոգով՝ թե՛ ընկերներին, թե՛ ընտանիքին, թե՛ հարազատներին։ Եթե գիշերվա կեսին էլ իրեն զանգահարեին ու ասեին, որ ինչ-որ խնդիր ունեն, նա ոչինչ հաշվի չէր առնի, միանգամից կշտապեր օգնության։ Շրջապատում իր կարծիքը լսում էին, հաշվի առնում, նա երբեք ոչ մեկին վատ խորհուրդ չէր տալիս, իր հնարավորության սահմաններում բոլորին օգնում էր։ Հոգատար, հավատարիմ ամուսին էր։ Իր հետ յուրաքանչյուր վայրկյանը սիրո ու ջերմության մեջ եմ ապրել։ Գարիկը փոքր էր եղել, երբ իր հայրիկը մահացել էր, և նա կարծես իր ներսում կուտակված ողջ ջերմությունը փոխանցում էր մեր երեխաներին։ Ժամերով կարող էր խաղալ երեխաների հետ։ Նրանք գիտեին՝ պապան տուն եկավ, հիմա հաց կուտի և իրենց հետ կխաղա։ Եվ նա անընդհատ երեխաների հետ ժամանակ էր անցկացնում։ Երբեք չէր բղավում, բարկանում նրանց վրա, միշտ ասում էր՝ ես երեխաների հետ խաղալով, շփվելով հանգստանում եմ։ Երեխաները մինչև հիմա էլ այդ հիշողություններով են ապրում»։

Շուշանը և Գարիկը երեք երեխա ունեն՝ երկու աղջիկ և տղա։ «Երազում էր, որ մեր երրորդ երեխան տղա լինի, ինքն էլ նրան Գոռիկ անվանակոչի. «Որ մեր անունները նման լինեն՝ Գարիկ ու Գոռիկ»։ Բայց հետո մտափոխվել էր՝ ուզում եմ աղջիկ ունենալ։ Եվ երբ իմացավ, որ աղջիկ ենք ունենալու, շատ ուրախացավ։ Միանգամից որոշեց մեր աղջկա անունը՝ Արև. «Իր անունը կդնեմ Արև, ու ինքն իմ արևը կդառնա»»։ Բայց, ցավոք, իր Արևի հետ շփումը Գարիկն ընդամենը երկու ամիս վայելեց։

Գարիկը ծնունդով Վարդենիսից է։ Դպրոցն ավարտելուց հետո սովորել է Վիկտոր Համբարձումյանի անվան պետական ինստիտուտում, այնուհետև զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության։ Զորացրվելուց հետո մի քանի տարի աշխատել է Վարդենիսի երկրորդ բանակային կորպուսում, գործուղումներով հաճախ եղել է Արցախի և Հայաստանի տարբեր անկյուններում։ Շուշանն ասում էր՝ պետք է անձամբ ստուգեր թնդանոթները, որ հետո սկսվեին զորավարժությունները։ «Իրեն ճանաչում էին որպես «ռեմռոտի» Գարո»։

Կնոջ խոսքով, դեռ տարիներ առաջ իրենց տարածաշրջանում մրցույթ կազմակերպվեց՝ հասկանալու համար, թե ով կարող է հրանոթի լավ ղեկավար դառնալ։ «Արցախի և Հայաստանի մասշտաբով Գարիկն առաջին տեղը զբաղեցրեց։ Նա անցավ Քառօրյա և 44-օրյա պատերազմների միջով։ 44-օրյա պատերազմից հետո հատկապես ձգտում էր դիրքերում ծառայել։ Միշտ ասում էր՝ յուրաքանչյուր հայի պարտքը պետք է լինի դիրքում ծառայելը, մեր ժամկետային զինծառայողների կողքին լինելը։ Բայց իրեն չէին ցանկանում աշխատանքից ազատել, որովհետև իր նման մասնագետի կարիքը միշտ կար։ Շատ ծանր տարավ Քարվաճառի հանձնումը։ Իմ ամուսնու աչքերում արցունքներ չեմ տեսել, բայց Քարվաճառի հանձնման լուրը լսելու ժամանակ նստած տեղը լուռ արտասվեց։ Չէր կարողանում մոռանալ այն տղաներին, որոնք պայքարել էին, ցավոք, նաև զոհվել այդ հողի համար։ Ասում էր՝ այդ հողերը չպետք է տային։ Դրանից հետո նա վերջնականապես որոշեց, որ պետք է ծառայի դիրքերում։ Իրեն միշտ խնդրել եմ տանը մոտ ծառայել, երեխաները շատ էին կարոտում, հատկապես տղաս։ Նա այդ ժամանակ չորս տարեկան էր, մատների վրա հաշվում էր, թե պապան քանի օրից է գալու»։ Գարիկը մշտապես մերժել է կնոջ այդ խնդրանքը՝ ես պետք է դիրքերում մնամ՝ իմ ընտանիքի կողքին։ «Ասում էր՝ առաջինը տղաներն են, որովհետև եթե իրենք չլինեն, Վարդենիսում ոչ մեկ չի լինի։ Երբ դիրքերում էր, անհամբեր սպասում էր տուն վերադառնալուն, կարոտում էր երեխաներին, իսկ երբ տանն էր լինում, սպասում էր, թե երբ է դիրքեր բարձրանալու։ Նեղանում էի իրենից, բայց նա ասում էր՝ երեխեքն այնտեղ կանգնած են, առաջնային տունը դա է»։

Գարիկը ևս մեկ պատերազմ պետք է տեսներ, դրա անմիջական մասնակիցը դառնար։ 2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը թշնամին հարձակվեց Հայաստանի սահմանների վրա մի քանի ուղղությամբ։ Թիրախում էր նաև Գեղարքունիքի մարզը։ «Սեպտեմբերի 12-ին իրեն զանգեցի, չգիտեմ՝ ինչու, անկախ ինձանից, իրեն հարցրեցի՝ բայց գալու ես, չէ՞, տուն։ Օգոստոսին այդ դիրքերում կրկին անհանգիստ էր եղել, Գարիկը և նրա ծառայակից ընկերները համարյա մեկ ամիս տուն չեկան։ Միշտ ներսումս Գարիկին կորցնելու վախ կար, որովհետև գիտեի՝ որքան վտանգավոր տեղ կա, Գարիկը կգնա։ 44-օրյա պատերազմի իր զինակից ընկերներն էին պատմում՝ Գարիկը մեզ թողնում ու գնում էր։ Մի օր հետևից գնացել են՝ հասկանալու համար, թե ուր է գնում։ Տեսել են՝ թաքուն մտնում է վտանգավոր հատվածները և հրանոթներն է կարգի բերում։ Իմ հարցին պատասխանեց՝ անպայման կգամ, բայց երեխեքի նկարներն ուղարկիր, հատկապես Արևինը։ Հետո խնդրեց, որ հեռախոսը մեր մեծ աղջկան փոխանցեմ, հետը խոսի։ Մի երկու ժամ Նարեի հետ խոսեց։ Քնեցինք՝ առանց որևէ բան կասկածելու։ Այդ ժամանակ եղբայրս էլ էր զինվորական աշխատում, գիշերվա կեսին զանգահարեց՝ երեխեքի հետ իջեք առաջին հարկ. «Հանկարծ չվախենաս, բայց ոնց որ կռիվ է սկսվում»։ Միանգամից զանգեցի Գարիկին, բայց նա չպատասխանեց իմ զանգերին։ Եղբորս հետ էր խոսել՝ երեխեքին իջեցրու նկուղ։ Վահանը հարցրել էր՝ Գա՛ր, ամեն ինչ նորմա՞լ է քո մոտ։ «Հա, սաղ տոչնի ա»։ Վերջին անգամ էլ եղբորս հետ է խոսել՝ Վահա՛ն, երեխեքիս քեզ եմ տալիս, նրանց տիրություն կանես։ Հետո հեռախոսն անջատել է»։

Տղաները ժամեր շարունակ մարտի մեջ են մտել թշնամու մեծաթիվ ուժերի դեմ։ Առանց օգնություն ստանալու՝ հետ են շպրտել թշնամու մեծաթիվ ուժերը։ «Իր հրամանատարական կազմը մեզ ասաց՝ վերջին՝ նահանջի հրամանին Գարիկը չի ենթարկվել։ Երբ ասել են, որ թշնամին շրջապատում է դիրքը, Գարիկն արձագանքել է. «Փախչող տղա չկա, թույլ չեմ տա, որ թուրքն իր ոտքը դնի իմ հողի մեջ»։ Դիրքում բոլոր տղաները զոհվել են։ Գարիկը, լինելով ոտքից վիրավոր, միայնակ տարբեր հատվածներից կրակ է բացել թշնամու ուղղությամբ։ Միայն 300 արկ բաց է թողնվել Գարիկենց դիրքի ուղղությամբ։ Թշնամին մտածել է, որ այդտեղ մեծ թվով ուժեր են կենտրոնացած։ Առավոտյան ութից տասը պակաս Գարիկը վերջին անգամ կապ է հաստատել հրամանատարական կազմի հետ»։

Գարիկն անմահացել է սեպտեմբերի 13-ին Արտանիշում։ «Հույսներս չէինք կտրում, որ ողջ է։ Մեզ ասում էին, որ Գարիկն անտառում է, շուտով դուրս կգա, այդ հույսով էինք ապրում, չէինք ուզում հավատալ, որ նա չկա։ Բայց զոհված տղաներին քիչ-քիչ գտնում էին։ Գարիկին գտել ենք զոհվելուց 50 օր անց»։ Շուշանն ասում է՝ մեծագույն ցավ է, որ ընտանիքներից շատերը չկարողացան անգամ վերջին հրաժեշտ տալ իրենց որդիներին. «Գրեթե բոլորին տուն բերեցին փակ դագաղներով»։

Ապրելու ուժի մասին։ «Իմ լույսն էլ, հույսն էլ երեխաներս են, իր Արևը, որին նա ինձ տվեց, մեր անթիվ հիշողությունները, իր պատիվը, որը միշտ պետք է բարձր պահեմ ու իմ երեխաներին այնպես դաստիարակեմ, ինչպես ինքն էր ցանկանում՝ ամենակարևորը՝ որպես լավ մարդ։ Ամեն ինչ անելիս միշտ ասում էր՝ եթե Աստված կամենա, ամեն ինչ լավ կլինի, աստվածավախ մարդ էր և ուզում էր, որ մեր երեխաներն էլ այդպիսին լինեն։ Երեխաների հետ միշտ խոսում ենք հայրիկի մասին։ Նրանց ասում եմ՝ հպարտացեք, որ այսպիսի հայրիկ ունեք։ Իսկ ես էլ Աստծուն փառք եմ տալիս, որ հենց իր նման հոգատար, իմ ամեն օրը սիրով և երջանկությամբ լցրած ամուսին եմ ունեցել»։

Հ. Գ. - Լեյտենանտ Գարիկ Բադեյանը ծառայության ընթացքում պարգևատրվել է բազմաթիվ պատվոգրերով ու մեդալներով, հետմահու՝ «Արիություն» մեդալով։ Հուղարկավորված է Վարդենիսի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Ուիգմոր» բժշկական կենտրոն տեղափոխված 8-ամյա տղան մահացել է Արտակարգ իրավիճակ՝ Արարատյան փողոցի շենքերից մեկում. Բնակիչները տարհանվել ենԻՀՊԿ. Իրանի տնտեսական շրջափակումը ԱՄՆ-ի համար ավելի թանկ է արժենում, քան Թեհրանի համար Սեպտեմբերի 15-ից դպրոցականների գրաֆիկը փոխվում է․ մանրամասներ Մնում է պահանջել, որ արևը չշողա․ Զախարովան Ռուսաստանի դեմ ներկայացվող պահանջի մասին Սարդարապատում 42-ամյա վարորդը «Ford Fusion»-ով մահացու վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող 87-ամյա հետիոտնի Հայկոն հրաժեշտ է տալիս բեմին Պենտագոնի ղեկավարը Իրանին սպառնացել է ոչնչացնել նրա նավթային նավատորմը Պուտինի նոր որոշումը․ ՌԴ-ն այս երկրի հետ սահմանային նոր ռեժիմ է պատրաստում․ մանրամասներ Սոնա Եսայանն ու Գրիգը սպասում են իրենց առաջնեկին Ռուսաստանի օդային տարածքը վտանգի տակ է․ խոշոր ավիաընկերությունները չեղարկում են չվերթները Սեպտեմբերի 6-ից ԵՄ սահմաններին փոխվում են մուտքի կանոնները ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ բալիստիկ հրթիռներով հարվածել է ԱՄՆ-ի ավիակրին և ականակրին Կյանքում ամեն բան լինում է. թող ոչ ոք իրեն սրբի տեղ չդնի. չարախոսներին մաղթում եմ սեր գտնել, երջանիկ լինել. Ալեն Սիմոնյան ՌԴ ՆԳՆ-ն պարզաբանել է՝ ինչպես արտերկրում նորածնի համար Ռուսաստանի քաղաքացիություն ձևակերպել ԻՀՊԿ-ն սպառնացել է հարձակվել նավերի վրա՝ Հորմուզի նեղուցն առանց Իրանի թույլտվության անցնելու փորձի համար Բախվել են «Mercedes»-ը և «Opel Corsa»-ը, վերջինի շարժիչում հրդեհ է բռնկվել․ կան վիրավորներ Հրդեհ է բռնկվել Ոսկեվազ գյուղի գործարաններից մեկում Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 6-ինԵգիպտացի հեռուստահաղորդավարուհի Սարա Խալիֆային և ևս 11 մարդու մահապատժի են դատապարտելՍան Ֆրանցիսկոյում տղամարդուն պատահմամբ աղբի հետ աղբատար մեքենայի մեջ են բեռնել․ փրկարարները շուրջ երկու ժամ որոնել են նրան Մարդու և այլ ընկերքավոր կաթնասունների նախնիները կարող էին զույգերով ապրել արդեն 160 միլիոն տարի առաջ Տասնյակ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Հայ Առաքելական սուրբ եկեղեցին այսօր նշում է Բարեկենդան Սուրբ խաչի պահոց տոնը Հանցագործները որսում են ուսանողներին. Բրիտանիայում բացահայտվել է «փողային ջորիների» հավաքագրման սխեման Երեք ջրավազան և սաունա․ Սերբիայում հայտնաբերել են հռոմեական կայսեր շքեղ բաղնիքները Հնագույն ԴՆԹ-ն ցրեց «ամերիկյան չիտայի» մասին առասպելը Մոնակոյի իշխանի նախկին խորհրդականը դատարանի առաջ է կանգնել կոռուպցիայի և ազդեցության վաճառքի գործով «Գալիլեյի պատրաստածը». գիտնականը հայտնաբերել է XVII դարի աստղադիտակի առեղծվածային նկարագրություն Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը Ոչ միայն սրով. հնագույն միլիոնավոր մետաղադրամները ցույց են տվել, թե ինչպես էր Հռոմը ինտեգրում նվաճված հողերը ՑԱԽԱԼ-ը սխալմամբ հակահրթիռ է արձակել՝ պատասխանելով Գազայի հատվածում սեփական զինծառայողների կրակոցներին Ուշակով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են խոշոր փոխշահավետ տնտեսական նախագծեր Սեպտեմբերի 6-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրՍեպտեմբերի 7-13 շաբաթվա ֆինանսական հորոսկոպ. որ նշանները կշահեն Հնարավոր քաղցկեղ․ ուռուցքաբանը բացատրել է, թե ինչ է կարող ազդարարել հանկարծակի քաշի կորուստը Ուիթքոֆը Պուտինի հետ շփումն անվանել է այն լավագույն պատմություններից մեկը, որը կհիշի թոշակի անցնելուց հետո Առաջին հայ թենիսիստը, որը հաղթել է ITF-ի J60 մրցաշարում Կանխել են վտանգավոր զարգացումները․ բացահայտում (տեսանյութ) Ինչո՞ւ են մոծակները ոմանց ավելի շատ խայթում, իսկ մյուսներին՝ ավելի քիչ Կարիերայի աճ, նոր ձեռքբերումներ. այս շաբաթավերջին որոշ կենդանակերպի նշանների հաջողություն է սպասվում Իրանում հայտարարել են, որ Սիրիկում հարսանիքը հարձակման է ենթարկվել ամերիկյան AGM-154C JSOW ավիառումբով Սեպտեմբերի 5-ի կեսգիշերից սկսած Կիևի ուղղությամբ հարվածներ չեն հասցվել․ Պուտինը՝ Ուիքթոֆի և Քուշների հետ հանդիպմանը Ռիչարդ Հյուզը հեռացել է «Լիվերպուլի» մարզական տնօրենի պաշտոնիցՊուտինը Կրեմլում բանակցություններ է սկսել Ուիթքոֆի և Քուշների հետ Գիտնականը հետմահու Շնոբելյան մրցանակ է ստացել՝ քիթը մաքրելու գործընթացն ուսումնասիրելու համարՌԴ ՆԳՆ-ն պարզաբանել է՝ ինչպես արտերկրում նորածնի համար Ռուսաստանի քաղաքացիություն ձևակերպելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Անթալիայում ձերբակալված ռուսաստանցին «Կրեդո-Մեդ»-ի համասեփականատեր Մարատ Դրեյզինն է՝ «սանիտարների բանդայի» գործով անցնող անձը «Էվերթոնի» գլխավոր մարզիչ․ «Էվերթոնի» սեփականատիրոջ հետ երբեք չեմ հանդիպել և չեմ խոսել
Ամենադիտված