Քաղաքագետը գնահատել է լիտվական բանակի ոչնչացման ժամկետները Ռուսաստանի հետ պատերազմի դեպքում
Աշխարհ
Ռուսաստանի և Լիտվայի միջև պատերազմի դեպքում Բալթյան երկրի բանակը կոչնչացվի մեկ շաբաթում։ Այս մասին լեհական «Ռեչպոսպոլիտա» հրատարակությանը ասել է Կաունասի Վիտաուտաս Մագնուս համալսարանի քաղաքագիտության և դիվանագիտության ֆակուլտետի դեկան Շարունաս Լիկիսը։
Նրա խոսքով՝ լիտվական բանակում կա մոտ 12 000, իսկ ապագայում կլինի մոտ 15-20 հազար զինվոր։ Լիկիսը կարծում է, որ Ռուսաստանի հետ հակամարտության դեպքում դա բավարար չէ։
Քաղաքագետը հավելել է, որ լիտվացիները, ինչպես Հյուսիսատլանտյան դաշինքի մյուս երկրների քաղաքացիները, պետք է «ամրացնեն գոտիները»՝ երկրի ՀՆԱ-ի 5%-ով պաշտպանական ծախսերը մեծացնելու պահանջի պատճառով։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)