Հաագայում ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովում գերիշխում էր վախկոտությունը․The Times
Աշխարհ
Հաագայում ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովում գերիշխում էր վախկոտությունը։ Առաջնորդները ցույց տվեցին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից ավելի շատ են վախենում, քան Վլադիմիր Պուտինից: Այս մասին հաղորդում է բրիտանական The Times թերթը։
«Վախկոտությունը ռազմական դաշինքին հարիր չէ: Սակայն այն գերիշխեց երեկ Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում: Հոլանդական քաղաքում հավաքված դաշինքի առաջնորդները ցույց տվեցին, որ Դոնալդ Թրամփից ավելի շատ են վախենում, քան Վլադիմիր Պուտինից», - ասվում է տեքստում։
Հոդվածում նշվում է, որ ԱՄՆ նախագահին «հանգստացնելու» համար եվրոպացիները կրճատեցին օրակարգը, Ուկրաինան մղեցին երկրորդ պլան, նվազեցրին Ռուսաստանից եկող սպառնալիքը, տվեցին դատարկ խոստումներ և խուսափեցին անհետաձգելի որոշումներից։
Ինչպես հետևում է տեքստից, «Թրամփի տրամադրության և բառերի ընտրության վրա ինտենսիվ ուշադրությունը ընդգծում է դաշինքի խոցելիությունը նախագահի քմահաճույքների նկատմամբ»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)