Արևմուտքում ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովը գնահատել են «քայլ հետ» արտահայտությամբ
Աշխարհ
ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովը չուժեղացրեց ռազմական դաշինքը, Ուկրաինան որևէ դեր չխաղաց դրանում, և Ռուսաստանը հստակորեն չնշվեց՝ որպես սպառնալիք։ Այսպիսի բնորոշում է արել պրոֆեսոր և անվտանգության քաղաքականության փորձագետ Կառլո Մասալան, որի խոսքերը մեջբերել է գերմանական N-tv հեռուստաալիքը։
Նրա խոսքով՝ սա «հաստատ այն գագաթնաժողովը չէր, որից կարելի է եզրակացնել, որ ՆԱՏՕ-ն ուժեղանում է»։ Մասնագետը դա բացատրել է նրանով, որ Ուկրաինան որևէ դեր չխաղաց, և Ռուսաստանի Դաշնությունից եկող սպառնալիքը հստակորեն չնշվեց։ «Սա նշանակում է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը մեկ քայլ հետ է գնացել»,-ասել է Մասալան։
«Բացի այդ, պաշտպանական ծախսերի մինչև ՀՆԱ-ի 5%-ի ավելացումը պայմանավորված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հաճոյանալու ցանկությամբ»,-նշել է վերլուծաբանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)