Ալիևն ու Իրանի նախագահը հեռախոսազրույց են ունեցել․ ինչ են քննարկել
Աշխարհ
Ադրբեջանի և Իրանի նախագահներ Իլհամ Ալիևն ու Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել:
Կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին սրացումը և Բաքվի ու Թեհրանի համագործակցության հեռանկարները:
«Զրույցի ընթացքում Ադրբեջանի նախագահը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում իրավիճակի սրման կապակցությամբ՝ կապված Իրանի և Իսրայելի միջև վերջին զինված առճակատման հետ, վերահաստատելով Ադրբեջանի անփոփոխ դիրքորոշումը՝ հօգուտ կայունության և խաղաղության»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ալիևը նաև շնորհավորել է իր իրանցի գործընկերոջը հաշտության ձեռքբերման կապակցությամբ՝ ընդգծելով տարածաշրջանում կայուն խաղաղության և հանգստության խթանման կարևորությունը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)