Թրամփը երբեք չի հիշատակել Ռուսաստանին ՆԱՏՕ-ի փակ նիստում․ Bloomberg
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հաագայում ՆԱՏՕ-ի ղեկավարների հետ փակ հանդիպման ժամանակ ոչ մի անգամ չի հիշատակել Ռուսաստանի մասին, հաղորդում է Bloomberg-ը։
ԱՄՆ առաջնորդի ութ րոպեանոց ելույթը լսած աղբյուրի համաձայն՝ քաղաքական գործիչը ուղղակիորեն չի խոսել Ռուսաստանի մասին։
«Վերջնական հաղորդագրության մեջ Ռուսաստանի մասին հռետորաբանությունը ուշադիր էր հաշվարկված։ Որոշ երկրներ ցանկանում էին նրան անվանել ագրեսոր, ինչը չէր աշխատի», - նշվում է հոդվածում։
Հրապարակման համաձայն՝ այն փաստը, որ ՆԱՏՕ-ն դեռևս Ռուսաստանին անվանում է «սպառնալիք», ընկալվել է՝ որպես հաղթանակ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)