Ֆինլանդիայի նախագահ Ստուբը հայտարարել է՝ Թրամփի օրոք Ուկրաինան չի միանա ՆԱՏՕ-ին
Աշխարհ
Ուկրաինան չի միանա ՆԱՏՕ-ին Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ-ում նախագահության օրոք։ Այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը CNBC-ին տված հարցազրույցում։
«Եթե դաշինքի հիմնական անդամներից մեկը՝ Միացյալ Նահանգները, դեմ լինի Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, դա տեղի չի ունենա ո՛չ կարճաժամկետ, ո՛չ էլ միջնաժամկետ հեռանկարում», - ասել է նա։
Միևնույն ժամանակ, քաղաքական գործիչը նշել է, որ երկարաժամկետ հեռանկարում Ուկրաինայի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին հնարավոր է։ Ստուբի խոսքով՝ Ուկրաինան կկարողանա միանալ Եվրամիությանը, իսկ հետո՝ ի վերջո՝ ՆԱՏՕ-ին։
Ապրիլին ԱՄՆ նախագահի Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը հայտարարել է, որ Ուկրաինան չի դառնա ՆԱՏՕ-ի մաս, և այս հարցը չի քննարկվում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)