Թրամփը խոստացել է, որ Ռուսաստանը չի հարձակվի ՆԱՏՕ-ի վրա, քանի դեռ ինքը նախագահ է
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եվրոպայում ՆԱՏՕ-ի դաշնակիցներին խոստացել է, որ Ռուսաստանը չի հարձակվի Հյուսիսատլանտյան դաշինքի վրա իր պաշտոնավարման ընթացքում, հաղորդում է The Washington Post-ը:
«Երեք պաշտոնյաի խոսքով՝ հիմնական նիստի ժամանակ Թրամփը դրական դիտողություններ է արել պաշտպանական ծախսերի վերաբերյալ և խոստացել, որ Ռուսաստանը երբեք չի հարձակվի ՆԱՏՕ-ի վրա իր նախագահության ընթացքում», - նշում է հրատարակությունը:
The Washington Post-ը նշում է, որ ՆԱՏՕ-ի այլ առաջնորդներ գովաբանել են ամերիկացի առաջնորդի ջանքերը՝ ավելացնելու եվրոպական պաշտպանական ծախսերը և աջակցել են նրա՝ Իրանին հարվածներին: Եվրոպացի պաշտոնյաների խոսքով՝ նրանցից շատերը դիմել են շողոքորթության, որը, ինչպես պարզվում է, շատ արդյունավետ միջոց է Թրամփի բարեհաճությունը շահելու համար:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)