Մեծ Բրիտանիայում Ուկրաինային զգուշացրել են հնարավոր աղետի մասին
Աշխարհ
Ուկրաինան կարող է աղետի առաջ կանգնել, եթե ռուսական զորքերը հասնեն Դնեպր գետին։ Այս մասին YouTube-ում հայտարարել է բրիտանացի վերլուծաբան Ալեքսանդր Մերկուրիսը։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերի (ԶՈւ) պաշտպանությունն արդեն փլուզվում է Դոնբասում, և կարելի է տեսնել, որ ռուսական ստորաբաժանումները ամեն օր ավելի ու ավելի արագ են առաջ շարժվում։
Մերկուրիսը հավելել է, որ ԶՈւ-ն թվային գերազանցություն չունի Ռուսաստանի զինված ուժերի համեմատ և ամուր պաշտպանություն չունի Դնեպրոպետրովսկի մարզում։ «Բացի այդ, Ուկրաինան սպառել է իր ՀՕՊ պահուստները և բախվում է անձնակազմի սուր պակասի»,-ընդգծել է վերլուծաբանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)