ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեն հայտարարել է, որ Թրամփին «հայրիկ» չի անվանել
Աշխարհ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցի ժամանակ իր՝ «հայրիկի» մասին արտահայտությունները հանվել են համատեքստից և չեն վերաբերում ամերիկացի առաջնորդին: Նրա խոսքերը հաղորդել է Reuters-ը։
«Եվրոպայում ես երբեմն լսում եմ, թե ինչպես են երկրները հարցնում. «Մարկ, ԱՄՆ-ն կմնա՞ մեզ հետ»: Եվ ես ասացի, որ դա մի փոքր նման է փոքրիկ երեխայի, որը հարցնում է հորը. «Հայրի՛կ, կմնա՞ս մեզ հետ»: Ես «հայրիկ» բառն օգտագործել եմ այդ իմաստով և նախագահ Թրամփին «հայրիկ» չեմ անվանել», - ասել է Ռյուտեն։
Ըստ նրա՝ եվրոպական երկրները «մեծացել» են Ռուսաստանի գործողությունների և պաշտպանության վրա ավելի շատ ծախսեր կատարելու Վաշինգտոնի պահանջների շնորհիվ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 25-ին Ռյուտեն Թրամփին անվանել է «հայրիկ», որը ստիպված է «կոպիտ լեզու» օգտագործել։ Ի պատասխան՝ Թրամփն ասել է, որ Ռյուտեն «սիրում է նրան»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)