Մեդվեդևը հնչեցնում է սպառնալիք
Ռուսաստան
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, խոսելով երկրի սահմանների մոտ հնարավոր բուֆերային գոտիների մասին, հիշեցրել է Վլադիմիր Պուտինի խոսքերը. «Այնտեղ, ուր ռուս զինվորի ոտքն է դիպչում՝ արդեն մերն է»։ Նրա խոսքով՝ նման տարածքները կարող են հեշտությամբ փոխել կարգավիճակ։
Մեդվեդևը նշել է, որ բուֆերային գոտին այս պահին ունի մեկ նշանակություն, սակայն վաղը կարող է դառնալ լիարժեք «մեր տարածք»՝ ըստ քաղաքական նպատակների։
Ավելի վաղ Պուտինը չէր բացառել Ուկրաինայի Սումի քաղաքի վերահսկողության տակ վերցնելու տարբերակը՝ հայտնելով, որ անվտանգության գոտու խորությունը այդ հատվածում հասնում է 8-12 կմ-ի, գրում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան