Կրեմլը խոստովանում է․ ԵԱՏՄ ինտեգրացիան առանց խնդիրների չի ընթանում
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միությունում ինտեգրացիոն գործընթացը շարունակվում է, սակայն դրա ընթացքում ի հայտ են գալիս որոշ «շերուխներ»։ Նրա խոսքով՝ նման խոչընդոտները բնական են, քանի որ «ինտեգրացիան որքան խորանում է, այնքան ավելի բարդություններ են առաջանում»։
Պեսկովի մեկնաբանությունը հնչել է այն ֆոնին, երբ Կենտրոնական Ասիայի երկրներն ակտիվացնում են հարաբերությունները Եվրամիության հետ։ Մասնավորապես, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը վերջերս հանդիպել է ԵՄ ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենին։
Նույն թեմայի շրջանակում ՌԴ ԱԳՆ փոխնախարար Միխայիլ Գալուզինը արձագանքել է նաև Հայաստանի կողմից ԵՄ անդամակցության օրենքի ընդունմանը՝ հայտարարելով, որ անհնար է միաժամանակ լինել երկու ինտեգրացիոն դաշինքների անդամ, գրում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան