Մարդկության նոր այցը տիեզերք․ Ax-4 առաքելությունն արդեն ՄԿԿ-ում
Գիտություն և Մշակույթ
Ամերիկյան NASA-ն հայտնել է, որ Axiom Mission 4 (Ax-4) առաքելությունը հաջողությամբ հասել է Միջազգային տիեզերական կայան։ Հունիսի 26-ին՝ Մոսկվայի ժամանակով 13:31-ին, Crew Dragon տիեզերանավը միացավ կայանին՝ իր հետ բերելով չորս անդամից կազմված անձնակազմ։
Թիմում ընդգրկված են ամերիկուհի Պեգի Ուիթսոնը, հնդիկ Շուբհանշու Շուկլան, լեհ Սլավոշ Ուզնանսկի-Վիշնևսկին և հունգարացի Տիբոր Կապուն։ Նրանք պետք է կայանում մնան շուրջ երկու շաբաթ։
Ax-4-ը մասնավոր բնույթի առաքելություն է՝ իրականցված Axiom Space ընկերության կողմից՝ NASA-ի մասնակցությամբ, և միտված է ընդլայնելու մասնավոր տիեզերագնացության հնարավորությունները, գրում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան