Պուտինը խոսել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի մասին
Աշխարհ
Մերձավոր Արևելքում իրավիճակը հանդարտվում է։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական ֆորումում։
«Աստծո կամքով, Մերձավոր Արևելքում իրավիճակը հանդարտվում է, և Իսրայելի ու Իրանի միջև հակամարտությունը, փառք Աստծո, նույնպես անցյալի մաս է համարվում», - ասել է նա։
Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել էր, որ Ռուսաստանի և Իրանի միջև գործընկերությունը անխզելի է, և ստեղծված իրավիճակում Թեհրանը գործում է ինքնապաշտպանության իր իրավունքի շրջանակներում։ Նա նշել էր, որ Իրանն ու Ռուսաստանը փոխգործակցում են տարբեր ոլորտներում։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)