Լուկաշենկոն մեկնաբանել է Հայաստանի բացակայությունը ԵԱՏՄ-ից
Աշխարհ
Մինսկում կայանալիք Եվրասիական տնտեսական ֆորումից Հայաստանի բացակայությունը վկայում է, որ ԵԱՏՄ-ում ամեն ինչ կարգին չէ, հինգշաբթի օրը հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մինսկ չի ժամանել Եվրասիական տնտեսական ֆորումին և մասնակցել է տեսակապի միջոցով։
«Դուք գիտեք Հայաստանի դիրքորոշման մասին։ Այսօր մենք կարող ենք պարզապես գլխով անել՝ տեսեք, նրանք չեկան, այսպես-այնպես, մենք կարող ենք դա անել, մենք գիտենք, թե ինչպես դա անել։ Բայց եթե ինչ-որ բան պատահի, մեկ կողմը չի կարող մեղավոր լինել։ Մենք պետք է պատճառը փնտրենք այլուր։ Ինչո՞ւ է Հայաստանը նման դիրքորոշում ընդունել։ Հավանաբար, այստեղ ամեն ինչ կարգին չէ։ Մենք չենք կարող սա անտեսել», - ասել է Լուկաշենկոն Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)