Կալինինգրադում պայթյուն է տեղի ունեցել, կան տուժածներ (տեսանյութ)
Աշխարհ
Կալինինգրադում անհայտ առարկա է պայթել, հնարավոր է՝ գազի բալոն, որի հետևանքով երկու դեռահաս վիրավորվել են և այրվածքներով տեղափոխվել հիվանդանոց, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից։
«Երկու դեռահասներ խաղացել են անհայտ առարկայով։ Դեռևս հայտնի չէ, թե դա ինչ է եղել, հնարավոր է՝ գազի բալոն։ Դեպքի վայր են ուղարկվել սակրավորներ։ Լսվել է պայթյուն, ինչ-որ բան է պայթել։ Դեռահասները այրվածքներ են ստացել, նրանց տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկները նշել են, որ այրվածքները լուրջ չեն», - գործակալությանը հայտնել են նախարարության մամուլի ծառայությունից։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)