Բուլղարիայի մայրաքաղաքի քաղաքային խորհրդի շենքից հանել են Ուկրաինայի դրոշը
Աշխարհ
Բուլղարիայի սոցիալիստական կուսակցության ակտիվիստները հեռացրել են Ուկրաինայի դրոշը Սոֆիայի քաղաքային խորհրդի շենքից: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ԲՍԿ պատգամավոր Իվան Պետկովը։
Ավելի վաղ բուլղարական «Վերածնունդ» քաղաքական կուսակցության ներկայացուցիչները Սոֆիայի վարչական շենքից հեռացրել էին Ուկրաինայի դրոշը, որը այնտեղ էր հայտնվել քաղաքի մունիցիպալ պատգամավորների որոշմամբ։ Կուսակցությունը նշել էր, որ իրենք հարգում են օտարերկրյա պետական խորհրդանիշները, սակայն այս դրոշի տեղը Ուկրաինայի դեսպանատանն է։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)