Գերմանիայի սոցիալ-դեմոկրատները Ռուսաստանի պատճառով ներկուսակցական հակասություններ ունեն․ FT
Աշխարհ
Գերմանիայի սոցիալ-դեմոկրատների շրջանում Ռուսաստանի հետ հարաբերությունների շուրջ անհամաձայնությունները կարող են սրվել, և «կուսակցական խռովությունը» կարող է խնդիրներ ստեղծել կուսակցության առաջնորդ Լարս Քլինգբեյլի համար: Այս մասին հաղորդում է Financial Times-ը։
«Գերմանացի սոցիալ-դեմոկրատների շրջանում վերազինման և Ռուսաստանի հետ հարաբերությունների շուրջ անհամաձայնությունները կարող են սրվել ուրբաթ օրը սկսվող համագումարում», - ասվում է թերթի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ և ֆինանսների նախարար Լարս Քլինգբեյլը, ամենայն հավանականությամբ, կհանդիպի «կուսակցության հին գվարդիայի» բացասական արձագանքին։
Կուսակցության հակառուսական կուրսի քննադատներից մեկը Գերմանիայի նախկին կանցլեր Վիլի Բրանդտի ավագ որդին՝ Պետերն է։
Պետեր Բրանդտը Financial Times-ին ասել է, որ Քլինգբեյլը հաստատել է պաշտպանության ծախսերի նոր աճ՝ «առանց ստուգելու, թե արդյոք դա իսկապես համապատասխանում է անդամների մեծամասնության դիրքորոշմանը»։
«Կուսակցական խռովությունը կարող է խնդիրներ ստեղծել Քլինգբեյլի համար», - եզրափակում է թերթը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)