Հնդկաստանին շտապ անհրաժեշտ են S-400 զենիթահրթիռային համալիրներ․ ET
Աշխարհ
Հնդկաստանը և Ռուսաստանը քննարկել են ռուսական S-400 զենիթահրթիռային համալիրների և այլ ռազմական տեխնիկայի մատակարարումը սեղմ ժամկետներում: Հայտնել է Հնդկաստանի ՊՆ, փոխանցում է Economic Times-ը։
«S-400 համալիրների մատակարարումը, SU-30MKI կործանիչների արդիականացումը և խիստ կարևոր ռազմական տեխնիկայի գնումը հանդիպման առանցքային թեմաներից էին», - հայտարարել են գերատեսչությունում:
Հնդկաստանի ՊՆ-ում նշել են, որ երկու երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարներ Ռաջնաթ Սինգհի և Անդրեյ Բելոուսովի հանդիպումը տեղի է ունեցել Հնդկաստան-Պակիստան վերջին հակամարտության ֆոնին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)