Բացահայտվել է Նեթանյահուի շեղող մանևրը Իրանին հարվածելուց առաջ
Աշխարհ
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն որդու՝ Ավների, հարսանիքը որպես շեղող մանևր է օգտագործել Իրանին հարվածելուց առաջ: Այս մասին գրում է Wall Street Journal թերթը։
Պարբերականը նշում է, որ «ժողովուրդը առյուծի պես» գործողության մեկնարկից քիչ առաջ Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակը հայտարարել է, որ Նեթանյահուն արձակուրդ է գնում, որպեսզի հունիսի 16-ին նշի իր ավագ որդու հարսանիքը:
Սակայն քչերը գիտեին, որ այդպիսով վարչապետը միայն ցանկանում էր մոլորեցնել Իրանի ղեկավարությանը։ Նեթանյահուի մտահղացմամբ՝ Իրանի ղեկավարությունը պետք է որոշեր, որ Իսրայելի առաջնորդը ռազմական գործողություններ չի սկսի, որպեսզի չփչացնի որդու տոնը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)