ՆԱՏՕ-ն ակտիվորեն պատրաստվում է Ռուսաստանի դեմ պատերազմի․ ՌԴ ԱԳՆ
Ռուսաստան
ՆԱՏՕ-ն ակտիվորեն պատրաստվում է Ռուսաստանի հետ անմիջական բախման և պլանավորում է զգալիորեն մեծացնել իր ռազմական կարողությունները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Եվրոպական խնդիրների վարչության տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը, նրա խոսքերը փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Հյուսիսատլանտյան դաշինքն իսկապես ակտիվորեն պատրաստվում է մեր երկրի հետ հնարավոր հակամարտության», - նշել է Մասլեննիկովը Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքներին նվիրված «Վալդայ» ակումբում կայացած քննարկման ժամանակ։
Նա նշել է, որ գագաթնաժողովը հաստատել է ՆԱՏՕ-ի երկրների վերազինման ծրագիր, որի համաձայն նախատեսվում է մեծացնել դաշինքի ռազմական ներուժը և զենքի արտադրությունը։ Բացի այդ, որոշումներ են կայացվել դեռևս 2023 թվականին ընդունված տարածաշրջանային պաշտպանության ծրագրերի հետագա իրականացման վերաբերյալ, որոնք ուղղված են Ռուսաստանի Դաշնության կողմից ՆԱՏՕ-ի վրա հնարավոր հարձակումը հետ մղելուն։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան