Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի հարվածը «մեծ շոու» էր․ ՌԴ պատգամավոր
Ռուսաստան
Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Բորոդայը Tsargrad.tv-ում մեկնաբանել է Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի կողմից վերջերս հասցված հարվածները։ Նրա կարծիքով, այս գործողությունը կարող է լինել «քաղաքական շոու»։
«Ես այս հարվածը դիտարկում եմ՝ որպես ցուցադրություն, այլ ոչ թե որպես իրական վնաս պատճառող։ Մենք չգիտենք, թե ինչ վնաս է պատճառվել։ Դա կարող է խաղ լինել։ Շատ հավանական է, որ Թրամփը հիանալի հասկանում է, որ իր սարսափելի ռումբերով էական վնաս չի պատճառել», - ասել է խորհրդարանականը։
Պարբերականը նշում է, որ նույնիսկ ամերիկացի փորձագետները սկսում են կասկածել Իրանի միջուկային օբյեկտների լիակատար ոչնչացմանը, ինչպես պնդում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, քանի որ ամերիկյան զենքը կարող է թափանցել մինչև 60 մետր խորության վրա, բայց թիրախները գտնվում են ավելի խորը՝ 100 մետր կամ ավելի խորության վրա։ Այս առումով՝ կան հիմքեր ենթադրելու, որ Սպիտակ տան ղեկավարը բլեֆ է անում։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան