6 ամերիկացի փորձել է Աստվածաշունչ և բրինձ ուղարկել Հյուսիսային Կորեա
Աշխարհ
Հարավային Կորեայում ձերբակալվել է ԱՄՆ 6 քաղաքացի՝ Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետություն (ԿԺԴՀ) պլաստիկ շշեր ուղարկելու փորձի համար, որոնք լցված էին բրնձով, դոլարներով և Աստվածաշնչերով: Այս մասին հայտնում է The Independent-ը՝ վկայակոչելով հարավկորեական ոստիկանության աղբյուրները։
«Ամերիկացիները փորձել են Կվանհվա մերձճակատային կղզուց շշեր նետել ծովը, որպեսզի նրանք կարողանան մակընթացություններով վավարկել դեպի Հյուսիսային Կորեայի ափեր», - ասել է տեղի ոստիկանության աշխատակիցը՝ անանունության պայմանով:
Աղբյուրը նաև նշել է, որ ամերիկացիները հետաքննության տակ են անվտանգության և բնական աղետների կառավարման մասին օրենքը խախտելու համար:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)