ՆԱՏՕ-ի առասպելում անհամապատասխանություն կա․ ՌԴ ԱԳՆ
Ռուսաստան
ՆԱՏՕ-ի մոտ ոչ տրամաբանությունը, ոչ թվաբանությունը չեն համընկնում մինչև 2030 թվականը Ռուսաստանի կողմից հարձակման սպառնալիքի մասին առասպելում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ Եվրոպական խնդիրների դեպարտամենտի տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը, փոխանցում է Лента-ն։
«Եթե բնակչությունը վստահ է, որ Ռուսաստանը մինչև 2030 թվականը պետք է հարձակվի, ապա՝ ինչու է ԵՄ-ն այդ սպառնալիքին պատրաստվում միայն 2035 թվականին․ այնքան էլ հասկանալի չէ», - նշել է նա:
Մասլեննիկովը ենթադրել է, որ ռուսական սպառնալիքով ահաբեկելը միակ միջոցն է ՆԱՏՕ-ի երկրներին ստիպելու վճարել իրենց անվտանգության համար:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան