Լուկաշենկոն գոհ է ԵԱՏՄ-ի աճից․ Միության ՀՆԱ-ն գերազանցել է 2.5 տրիլիոն դոլարը
Տնտեսություն
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միության երկրների համախառն ներքին արդյունքը վերջին տարում աճել է գրեթե 4.5 տոկոսով՝ հասնելով 2.5 տրիլիոն դոլարի։ Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ն հաջողությամբ անցել է կայացման փուլն ու ցույց տվել զարգացման լավ տեմպեր։
Լուկաշենկոն նաև ընդգծել է, որ արդյունաբերական արտադրությունը միությունում աճել է 4.5 տոկոսով, իսկ ներդրումները հիմնական կապիտալում՝ 7.5 տոկոսով։ Նա դա գնահատել է որպես արժանի արդյունք, գրում է Лента.ру-ն։
Ավելի վաղ Բելառուսի փոխնախարար Ալեսյա Աբրամենկոն հայտնել էր, որ ԵԱՏՄ-ում սննդամթերքի ինքնաբավության մակարդակը գերազանցել է 94 տոկոսը, իսկ տնտեսական աճի տեմպերը բարձր են համաշխարհային միջինից։ Ռուսաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալներն էլ կրկնապատկվել են՝ ըստ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)