Զելենսկին ստորագրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր հրամանագիրը
Աշխարհ
Ուկրաինան կսինխրոնացնի Ռուսաստանի դեմ իր պատժամիջոցները արևմտյան պատժամիջոցների հետ։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, հաղորդում է Strana.ua հրատարակության Telegram ալիքը։
Այս հրամանագրի համաձայն՝ Եվրամիության և «Մեծ յոթնյակի» (G7) երկրների կողմից հակառուսական պատժամիջոցների սահմանումից հետո նմանատիպ ցուցակները պետք է ներկայացվեն Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քննարկմանը 15 օրվա ընթացքում։
Հունիսի 23-ին եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հայտարարեց, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթը նախատեսվում է հաստատել շաբաթվա վերջում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)