Թուրքիան ու Հայաստանը խաղաղության պայմանագիր են ստորագրել և բացել սահմանը. Սաակաշվիլիի
Հայաստան
Բանտում գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պնդում է, թե Թուրքիան և Հայաստանը ստորագրել են խաղաղության պայմանագիր, բացել են սահմանը և դիվանագիտական հարաբերություններ են հաստատել։ Նա նաև գրել է, որ Հայաստանը պահանջում է ռուսական զորքերի դուրսբերում իր տարածքից։
Սաակաշվիլու հայտարարության համաձայն՝ Ադրբեջանն արդեն դուրս է եկել Ռուսաստանի ազդեցությունից, և Վրաստանը պետք է «անհապաղ գործի»։
Պաշտոնական Անկարան և Երևանը նման պայմանագրի կամ սահմանի բացման մասին որևէ հայտարարություն չեն տարածել։ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը փակ է 1993 թվականից՝ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով, գրում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան