Խիստ սանկցիաներ Telegram-ի նկատմամբ
Ռուսաստան
Ռուսաստանի Պետդումայի տեղեկատվական քաղաքականության կոմիտեի նախագահ Սերգեյ Բոյարսկին հայտարարել է, որ Telegram մեսենջերի նկատմամբ կարող են կիրառվել խիստ սանկցիաներ այն բանից հետո, երբ երկրում գործարկվի ազգային հաղորդակցման հարթակը։
Բոյարսկու խոսքով՝ Telegram-ը չի համապատասխանում ռուսական օրենսդրության պահանջներին՝ մասնավորապես տվյալների լոկալացման և արգելված բովանդակության հեռացման մասով։ Նա ընդգծել է, որ ներկայիս սահմանափակումները կարող են խստանալ, բայց դա տեղի կունենա միայն այն ժամանակ, երբ կլինի լիարժեք այլընտրանք։
Բոյարսկին միաժամանակ նշել է, որ դա չի նշանակում, թե անհրաժեշտ է անմիջապես արգելել Telegram-ը կամ WhatsApp-ը, քանի որ դրանց բացակայությունը կարող է խոչընդոտել միլիոնավոր օգտատերերի հաղորդակցությանը, գրում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան