Գերմանիան ռուսական ինքնաթիռի պատճառով՝ օդ է բարձրացրել կործանիչները
Աշխարհ
Գերմանիայի ռազմաօդային ուժերը կործանիչները օդ են բարձրացրել Բալթիկ ծովի օդային տարածքում` ռուսական Իլ-20Մ ինքնաթիռի հայտնվելու պատճառով։ Այս մասին հայտնել է Bild-ը։
Պարբերականը նշում է, որ ՆԱՏՕ-ի ռադարները հայտնաբերել են Իլ-20Մ-ը, որը, ենթադրաբար, թռիչք է կատարել Կալինինգրադից և շարժվել է միջազգային օդային տարածքում։
Նշվում է, որ երկինք են բարձրացել երկու Eurofighter կործանիչներ, որոնք տեսողական կապ են հաստատել ռուսական ինքնաթիռի հետ Գերմանիայի ափից 100 կմ հեռավորության վրա։
Bild-ը, հղում անելով ռազմական շրջանակներին, նշում է, որ սա այս տարի իններորդ անգամն է, որ դաշինքի կործանիչները բարձրացել են օդ՝ ռուսական ինքնաթիռների պատճառով։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)