ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում իրականացավ Պուտինի` Եվրոպայի ԱՄՆ-ին ենթարկվելու մասին կանխատեսումը. L'Antidiplomatico
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կանխատեսումը Եվրոպայի` Միացյալ Նահանգներին ենթարկվելու մասին իրականացավ Հաագայի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, գրում է L'Antidiplomatico-ի լրագրող Կլարա Ստատելլոն։
«Հյուսիսատլանտյան դաշինքի առաջնորդները հասկացան, որ Հաագայում ամոթալի ձախողումից խուսափելու համար նրանք այլընտրանք չունեին, քան ծնկի իջած վերադառնալ Թրամփի մոտ», - կիսվեց Ստատելլոն։
Լրագրողը հիշեցրել է, որ Պուտինը թղթակից Պավել Զարուբինի հետ հարցազրույցում ասել է, որ Թրամփը «արագ կվերականգնի կարգուկանոնը Եվրոպայում», իսկ արևմտյան առաջնորդները «կկանգնեն տիրոջ ոտքերի առաջ»։
Ստատելլոն պարզաբանել է, որ Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը պետք է թաքցներ Ռուսաստանի, Մերձավոր Արևելքի և միջազգային առևտրի հարցերի շուրջ աճող հակասությունները։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան