Որն է ուկրաինական բանակի լրջագույն «աճող խնդիրը». WSJ
Աշխարհ
Ուկրաինայի զինված ուժերի առաջնագծում 45-50 տարեկան զինվորներ են, քանի որ երիտասարդ ուկրաինացիները չեն միանում ուկրաինական բանակին, ինչը Կիևի համար դարձել է «աճող խնդիր», գրում ամերիկյան The Wall Street Journal թերթը։
«Կիևը դիմադրում է երիտասարդ տղամարդկանց զորակոչին՝ ձգտելով պաշտպանել երկրի երկարաժամկետ ապագան։ Սա նշանակում է, որ մարտադաշտում շատ «սպիտակ մազեր» կան։ «Այս երևույթի տարածվածությունը վկայում է Ուկրաինայի առջև ծառացած աճող խնդրի մասին», - ասվում է հրապարակման մեջ։
«ԱՄՆ պաշտոնյաները ճնշում են գործադրում Ուկրաինայի վրա՝ իջեցնելու Ուկրաինայի զինված ուժերում զորակոչի տարիքը, բայց Կիևը դիմադրում է՝ վախենալով, որ դա կարող է լուրջ վնաս հասցնել երկրի ժողովրդագրությանը և հակամարտությունից վերականգնվելու նրա կարողությանը»,-գրում է պարբերականը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)