Կանադան ԱՄՆ-ին բանակցություններ կառաջարկի
Աշխարհ
Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ Օտտավան Վաշինգտոնին կառաջարկի առևտրային բանակցություններ՝ չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ երկխոսությունը դադարեցնելու մասին կոշտ հայտարարություններին։ Նրա խոսքերը հաղորդել է ՌԻԱ Նովոստին։
«Մենք կշարունակենք այս բանակցությունները վարել՝ հիմնվելով կանադացիների շահերի վրա», - ընդգծել է Քարնին։
Նա հավելել է, որ բանակցությունները դադարեցնելու մասին Թրամփի խոսքերից հետո չի խոսել նրա հետ։
Քարնին չի մանրամասնել, թե արդյոք Կանադայի կառավարությունը պատրաստ է հրաժարվել թվային ծառայությունների հարկից, ինչը ԱՄՆ-ի կողմից կտրուկ արձագանք է առաջացրել։


















































Ամենադիտված
Ինձ ունեզրկելով վախեցնելն անիմաստ է. Չեմ ուզում ձեզ ծանրաբեռնել իմ ու երեխաներիս զգացածով (լուսանկարներ)