ՌԴ-ում պայթյուն, Աստանայում դոլարների առեղծված, Իրանում՝ կանանց ռազմական պատրաստություն Մինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլին Միսիսիպին պատմություն է կերտել․ Սքոթ Քոլոմը դարձել է նահանգի առաջին սևամորթ սենատորը Վերակառուցման դարաշրջանից ի վեր Նյու Յորքում շենքի փլուզման հետևանքով երկու մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել ՈՒՂԻՂ․ Էջմիածնեցիների բողոքը՝ Մատենադարանի մոտ․ դժգոհում են 203 երթուղու սահմանափակումից Թուրքիայում անցկացվող COP31 գագաթնաժողովը վերածվել է դիվանագիտական հանդիպումների հարթակի ՀՀ-ն՝ առանց ՀԱՊԿ-ում ձայնի․ Մոսկվան սպառնում է, Բելառուսը՝ «կեղծ դաշնակից» անվանում «Նոր Զովք»-ի մի շարք արտադրամասերի արտադրությունը կասեցվել է Բրիտանական կատակերգության երկու աստղերը հայտնվել են սեռական ոտնձգությունների սկանդալների կենտրոնում Քիշնևում ներկայացվել է արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը «Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային».Գալյանը հուզվեց «Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային».Գալյանը հուզվեց 

Աննախադեպ հարձակում Վեհարանի վրա. ինչպե՞ս այն ձախողվեց ու ի՞նչ զարգացումների սպասել. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ առավոտյան ամբողջ լրատվադաշտը հեղեղվեց վերնագրերով՝ «ԱԱԾ-ն մտել է Վեհարան», «Իրավապահները Վեհարանի տարածքում են...», «Ոստիկանները քաշքշում ու հարվածում են հայ քահանաներին...», «Ժողովուրդը շարժվում է դեպի Մայր Աթոռ...», «Ավտոբուսներով ոստիկանական զորքեր են շարժվում դեպի Սուրբ Էջմիածին...»:

Այն, որ ԱԱԾ-ն, ոստիկանությունը գրոհում էին Մայր Աթոռն ու Ամենայն հայոց կաթողիկոսի նստավայր Վեհարանը, արտառոցից այն կողմ գտնվող երևույթ է ինքնին: Դա չափազանց արտառոց է, չափազանց: Նույնիսկ Կաթողիկոսին խեղդամահ արած բոլշևիկյան իշխանությունը 1938-ին այդպես չի գրոհել Վեհարանը: Առհասարակ, եթե մեր Եկեղեցու, Մայր Աթոռի, Վեհարանի վրա պատմության ընթացքում նման հարձակումներ եղել էլ են, ապա միայն թշնամիների կողմից: Հազիվ թե կարելի է 1-2 դեպք գտնել, որ Վեհարանի վրա հայերը հարձակված լինեն...

Արժե հիշեցնել, որ երբ փաշինյանական իշխանությունն սկսեց Հայ առաքելական եկեղեցու դեմ պատերազմը, մեր աղբյուրներին հղում տալով՝ նշեցինք, որ Փաշինյանը փորձելու է սադրանքներ կազմակերպել, այդ թվում՝ իր կողմից հավաքագրված որոշ խմբերի միջոցով: Իսկ հունիսի 26-ի երեկոյան մամուլում հայտնվեցին տեղեկություններ, որ փորձելու են արդեն լույս 27-ի գիշերն այդ սադրանքներն իրագործել: Այդ ժամանակ Մայր Աթոռի տարածքում էին «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչները, որոնք արդեն մի քանի օր այստեղ հերթապահություն են իրականացնում՝ թույլ չտալու, որ Եկեղեցու դեմ հարձակում իրականացվի:

Մյուս կողմից՝ նկատի ունենալով հիշյալ տեղեկությունը՝ Մայր Աթոռի տարածքում ինքնաբուխ սկսեցին մարդիկ հավաքվել:

Գուցե ինֆորմացիոն արտահոսքը, գուցե հենց մարդկանց հակազդեցությունը թույլ չտվեցին, որ իշխանությունները գնան սադրանքների: Չնայած, հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանի նշած՝ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հոտը նրան կհեռացնի» արտահայտությունը վերաբերում էր «իրավապահներին»: Եվ ահա, երեկ առավոտյան Փաշինյանը կազմակերպեց ԱԱԾ-ի, ոստիկանության հատուկ պատրաստված բոլոր ստորաբաժանումների հարձակումը Մայր Աթոռի վրա:

Ակնհայտ է, որ դա Վեհարանի վրա գրոհ էր: Ուժի ցինիկ ու գրգռիչ ցուցադրություն:

Ի վերջո, եթե փաշինյանական իշխանության, նրա իրավապահների նպատակը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ձերբակալելը լիներ, ապա շատ հանգիստ ու անաղմուկ դա կարող էին անել գիշերը, կարող էին անել Գյումրի-Երևան ճանապարհին, կարող էին անել այլ տեղում ու այլ պայմաններում: Բնական է, որ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը չէին կարող չիմանալ, որ Միքայել սրբազանը հունիսի 27-ին Մայր Աթոռում քահանայաց ժողովի է մեկնելու: Ըստ այդմ, Փաշինյանին ու նրա հրամանները պարգևավճարի դիմաց կատարող «իրավապահ» մարմիններին անհրաժեշտ էր հենց գրոհել Վեհարանի վրա:

Բայց որոշ ժամանակ անց ԱԱԾ-ն ստիպված եղավ նահանջել, անգամ իրենց նահանջը փորձեցին «փաթեթավորել» իրավիճակը չսրելու մտահոգություններով: Այն դեպքում, երբ նման լարված իրավիճակը հենց իրենց գործողությունների հետևանքով էլ ստեղծվել էր:

Իսկ ԱԱԾ-ն, ոստիկանությունը, «հատուկ ուժերը» հարկադրված եղան նահանջել, գլխիկոր հեռանալ Մայր Աթոռից, քանի որ, բացի արդեն նշված «Հայաքվեի» ներկայացուցիչներից, Մայր Աթոռի տարածքում սկսեցին արագորեն հավաքվել ամենատարբեր հայ մարդիկ, այստեղ եղան ընդդիմադիր այլ ուժերի ներկայացուցիչներ ու համախոհներ, հասարակական շրջանակների ներկայացուցիչներ, պարզապես սովորական քաղաքացիներ: Նկատենք, որ Մայր Աթոռի միաբանները ևս իրենց շատ խիզախ, հստակ ու հաստատակամ դրսևորեցին:

Այսինքն, ըստ էության, հասարակությունը կարողացավ արագորեն արձագանքել, միասնական կամք դրսևորել, ցույց տալ, որ իր Եկեղեցու կողքին է, ինչը իշխանությանն ու Վեհարանը գրոհող «հատուկ ուժերին» հարկադրեց ընկրկել, շեղվել իրենց նախանշած սադրիչ սցենարից: Առայժմ շեղվել...

Ճիշտ է, ողջ օրվա ընթացքում, այդ թվում՝ ՔԿ-ի մոտից տասնյակ հայերի բերման ենթարկեցին վայրագ ձևերով, բայց ակնհայտ է, որ Վեհարանի ձախողված զավթումը կամ գրոհը նոր զարգացումներ է ունենալու: Ո՞վ կհաղթի՝ Նիկոլ Փաշինյանն ու իր փոքրաթիվ խո՞ւմբը, թե՞ հայ ժողովուրդը, ցույց կտա ժամանակը:

Հ.Գ.-Թերթը պատրաստ էր տպագրության, երբ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ իր 28 պատգամավորների ստորագրություններով պատրաստ է միանալ Միքայել Աջապահյանի թեկնածությամբ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը։ Մեր տեղեկություններով, Աջապահյանի առաջադրմանը որոշակիորեն դեմ է արտահայտվել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, սակայն Կաթողիկոսի վերապահումը ավելի շատ վերաբերում է Եկեղեցու անմիջական մասնակցությանը քաղաքականությանը, ոչ թե Միքայել Սրբազանի անձին։

Օրվա վերջում տարածվեց նաև Միքայել Սրբազանի հայտարարությունը. «Ես լիովին բավարարված եմ իմ ծառայությունից իբրև հոգևորական, ուստի խնդրում եմ իմ անունը չշահարկել վարչապետի թեկնածուների շարքում»:

Այդուամենայնիվ, այս գործընթացն, ըստ էության, ոչ միայն իշխանափոխության հնարավորության շուրջ պայքար է, այլ նաև սուր արձագանք այն քաղաքականության նկատմամբ, որում պետականությունը գնալով զրկվում է թե՛ արժեքային հիմքերից, թե՛ ազգային ներքին ամրությունից։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՌԴ-ում պայթյուն, Աստանայում դոլարների առեղծված, Իրանում՝ կանանց ռազմական պատրաստությունՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինՄիսիսիպին պատմություն է կերտել․ Սքոթ Քոլոմը դարձել է նահանգի առաջին սևամորթ սենատորը Վերակառուցման դարաշրջանից ի վերՆյու Յորքում շենքի փլուզման հետևանքով երկու մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվելՈՒՂԻՂ․ Էջմիածնեցիների բողոքը՝ Մատենադարանի մոտ․ դժգոհում են 203 երթուղու սահմանափակումիցԹուրքիայում անցկացվող COP31 գագաթնաժողովը վերածվել է դիվանագիտական հանդիպումների հարթակիՀՀ-ն՝ առանց ՀԱՊԿ-ում ձայնի․ Մոսկվան սպառնում է, Բելառուսը՝ «կեղծ դաշնակից» անվանում«Նոր Զովք»-ի մի շարք արտադրամասերի արտադրությունը կասեցվել էԲրիտանական կատակերգության երկու աստղերը հայտնվել են սեռական ոտնձգությունների սկանդալների կենտրոնումՔիշնևում ներկայացվել է արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը«Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային».Գալյանը հուզվեց«Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային».Գալյանը հուզվեց66 տարեկանում մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր ԴարչիևըԻնչպե՞ս համադրել հինն ու նորը Երևանում. Ռուբեն Գրիգորյանը՝ քաղաքաշինության և Club House մշակույթի մասինԳեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի պաշտոնյայի ու 4 տնօրենի վերաբերյալ գործը դատարան է ուղարկվելՆոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում գազանջատում էՂազախստանում բնակելի շենքի պատուհանից դոլարներով լի ճամպրուկներ են նետելԵգիպտոսը փորձում է նվազեցնել կախվածությունն Իսրայելի գազից, սակայն այլընտրանքները դեռ ուշանում ենՎիտկոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցելուՄեզ ձայնազրկեցին այնտեղ, որտեղ բարձրաձայն լռում էին, երբ մեզ սպանում էին․ Ալեն ՍիմոնյանԱյսօրվանից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըՈւկրաինական ԱԹՍ-ները ավելի քան 8 ժամ հարձակվել են Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանի շրջանի վրաԱմանորյա ձևավորման գործընթացով պայմանավորված՝ կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըՌուսական հարվածի հետևանքով Ուկրաինայի Խմելնիցկիի մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ են եղելՇտապօգնությունը հասել է կանչից 16 րոպե անց․ Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին«Չարլզ» փոթորկի պատճառով Պորտուգալիան փակում է 8 հազար դպրոցԹրամփի պաշտոնանկության փորձ, պայթյուն՝ ՌԴ-ում․ ՀՀ-ն ՀԱՊԿ-ում զրկվել է ձայնից, բայց մնում է դաշինքումՈւշակովը հայտնել է, թե ինչ հարցեր է Պուտինը քննարկելու Ուիթքոֆի և Քուշների հետԷջմիածին–Երևան ավտոբուսների վերջնակետը կլինի Մատենադարանի հարակից տարածքըԻրանը շարունակում է վերականգնել հրթիռային զինանոցը․ ամսական կարող է արտադրել մինչև 50 բալիստիկ հրթիռՍուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրԻսրայելը հարվածել է Գազայի հատվածում գտնվող բժշկական կենտրոնին․ առնվազն 6 մարդ զոհվել էԽցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակ24 կարատանոց հազվագյուտ վարդագույն ադամանդը վաճառվել է ավելի քան 14,6 միլիոն դոլարովԻՀՊԿ. Հորմուզի նեղուցում ավելի քան 4 մլն բարել նավթ տեղափոխող երկու գերխոշոր լցանավ է պայթել«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համակարգում առաջացել են որոշակի խափանումներ․ ՊԵԿՍի Ծինփինը հայտարարել է, որ Թայվանի վերամիավորումը Չինաստանի հետ անխուսափելի էՀյուսիսային Կորեան ռազմական պատասխան է խոստացել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ստորջրյա ուժերի ընդլայնմանըՉի կարելի մարդկանց մահերը ներկայացնել որպես վիճակագրությունEl Mundo. Իսպանիայում համընդհանուր գործադուլի ընթացքում ավելի քան 100 մարդ է ձերբակալվելՊուտինը բանակցում է Թրամփի բանագնացների հետ․ Մոսկվայում քննարկում են Ուկրաինայի պատերազմի ավարտըՎանաձորում 70-ամյա վարորդը բեռնատար Gazel-ով վրաերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին․ վերջինս հոսպիտալացվել էՍրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարի հետԿարո՞ղ է Նեթանյահուն անցումային կառավարության պայմաններում պատերազմ սկսել Իրանի դեմԳեղարքունիքում 5 հոգի, այդ թվում՝ 3 անչափահաս, «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ տեղափոխվել են ԲԿՆախագահի աղմկահարույց ձերբակալություն, Իրանի սպառնալիքը ԱՄՆ-ին․ աշխարհը եռում է«Գոլդ» համարանիշների վաճառքից ստացված 6,5 մլրդ դրամը կհատկացվի ՆԳՆ-ինԸնդդիմադիր քաղաքական գործունեությունը համարվում է հանցագործությունԻշխանությունը կընդունի ընդդիմության առաջարկը. Ալեն Սիմոնյանը փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը«Հերա» տիեզերանավը մանրամասն ուսումնասիրում է ՆԱՍԱ-ի կողմից հարվածված աստերոիդը
Ամենադիտված