Ռուսական անօդաչուի հարվածը Օդեսայում խլել է 2 մարդու կյանք, վիրավորել՝ 14-ին
Ռուսաստան
Ուկրաինայի Օդեսա քաղաքում ռուսական անօդաչուի հարվածից երկու մարդ է զոհվել, առնվազն 14-ը՝ վիրավորվել։ Տեղեկությունը հայտնել է մարզի նահանգապետ Օլեհ Կիպերը՝ նշելով, որ վիրավորների թվում կան երեք երեխա, որոնցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։
Հարվածը տեղի է ունեցել գիշերը՝ թիրախ դարձնելով 21-հարկանի բնակելի շենք։ Տարածված կադրերում երևում է, թե ինչպես են հրշեջները պայքարում կրակի դեմ և տարհանում բնակիչներին, գրում է Reuters-ը։
Վերջին շաբաթներին Ռուսաստանը հաճախացրել է հարվածները ուկրաինական քաղաքներին՝ ռազմական և քաղաքացիական թիրախներով, իսկ խաղաղ բանակցային գործընթացը շարունակում է մնալ փակուղու մեջ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան