Լեհաստանի ԱԳ նախարարը Պուտինին համեմատել է Բրեժնևի հետ՝ կանխատեսելով ԽՍՀՄ-ի ճանապարհը
Ռուսաստան
Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը գնում է խորհրդային ղեկավար Լեոնիդ Բրեժնևի ճանապարհով՝ ծախսելով անթույլատրելի շատ ռեսուրսներ ռազմական ոլորտում։ Այս մասին նա ասել է AFP-ին տված հարցազրույցում։
Սիկորսկու խոսքով՝ հենց Պուտինն է մի ժամանակ խոստովանել, որ ԽՍՀՄ-ը փլուզվեց ռազմական ծախսերի պատճառով, սակայն այժմ կրկնում է նույն սխալը։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանն այժմ կանգնած է նմանատիպ ճակատագրի առաջ։
Նախօրեին Պուտինը հայտարարել էր, որ քննարկվում է պաշտպանության բյուջեն կրճատելու տարբերակը՝ տնտեսությունում աճող գնաճի ֆոնին։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան